Քաղաքագետ. ԲՀԿ-ն կհաստատվի որպես առանցքային ընդդիմադիր ուժ, բայց ավելի թուլացած ռեսուրսներով և հնարավորություններովPanorama.am-ը գրում է․

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ստեղծված իրավիճակն արդյունք էր քաղաքական նախաձեռնության այն փորձի, որ արեց ԲՀԿ-ն փետրվարի սկզբին: Արդյունքը հասկանալի էր: Քաղաքականության մեջ քաղաքական ուժն ավելի շատ բանի է հասնում ոչ թե իր սեփական նախաձեռնությունների արդյունքում, այլ ուժի սխալի, ոչ ճիշտ հաշվարկի պատճառով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: 

Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ն շատ բաներ ճիշտ չհաշվարկեց:

«Հետ ես նայում ու զարմանում, արդյո՞ք ԲՀԿ-ից ոչ մեկը չէր ենթադրում, որ փետրվարի 5-ից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին, ինչու պետք է իշխանությունները չարձագանքեին այն ձևով, ինչպես արձագանքեցին՝ օգտագործելով ադմինստրիատիվ ռեսուրսը: Իրականում զարմանք է բերում նաև այն, որ եթե իսկապես Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն ցանկանում էին գնալ արտահերթ ընտրությունների՝ օգտագործելով իրենց միակ ռեսուրսը՝ հանրահավաքներով համախմբումը, ինչու մեկ շաբաթով հետաձգեցին հանրահավաքի օրը, ինչը թույլ է տալիս իշխանություններին մի քանի օրում արդյունավետ լուծել իրենց խնդիրը ԲՀԿ հետ»,- ասաց քաղաքագետը: 

Ս. Մինասյանի խոսքով, այս ամենի արդյունքում ԲՀԿ-ն երկրորդ անգամ կորցրեց իր համբավը, ինչը դրական չի անդրադառնում քաղաքական ուժի վրա, նաև ֆինանսական, մարդկային ռեսուրսները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել