Slaq.am-ը գրում է․
Վերջին 2 շաբաթվա ընթացքում շարունակվող քաղաքական ինտրիգը ավարտվեց։ Այս մասին մարտի 6-ն կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Հայաստանում կուսակցական համակարգ չկա, խորհրդարանում կուսակցությունները ներկայացված են, բայց իրական քաղաքականության վրա ազդող ուժ չեն:Ընդդիմադիր քաղաքական գործունեության տարածքն ազատվեց։ Արդյունքում իհարկե վրա կհասնի ապատիա, սակայն ավելի ակնհայտ է Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական խնդիրը. երկրին քաղաքական կուսակցությունների համակարգ է պետք, այն անհրաժեշտ է ստեղծել։ Դա շատ բարդ է, հետխորհրդային երկրներից եւ ոչ մեկին դեռեւս դա չի հաջողվել։»,-նշեց նա:։
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1008879/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



