Tert.am–ը գրում է.
Չեխիայի Հանրապետությանը պատկանող որոշ հողեր կարող են անցնել Լեհաստանին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի՝ այդ հարցով գաղտնի բանակցություններ են ընթանում: Կան նաև հայտարարություններ: Մասնավորապես՝ Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան հայտարարել է, թե «Լեհաստանը հետ կստանա իր հողերը»: Նա ևս ասել է, որ ներկա դրությամբ այդ գործարքի մանրամասները գաղտնի են պահվում: Խոսքը 3,68 ք/կմ վիճելի հողերի մասին է՝ Մորավիայում և Բոհեմիայում:
Դրանք հանձնելու իրենց որոշումը Չեխիայի իշխանությունները բացատրել են Հյուսիսային հարևանի հետ «լավ հարաբերություններ պահպանելու ցանկությամբ»:
Լեհաստանի պաշտոնական արձագանն առայժմ հայտնի չէ: Անցյալում լեհերը բազմիցս հավակնություններ են հայտնել նշված հողերի նկատմամբ, որոնք, նրանց կարծիքով, ապօրինի ձևով Չեխոսլովակիային էին անցել Երկրորդ համաշխարհայինից հետո:
Նախկինում Չեխիայի իշխանությունները այդ հողատարածքների համար նյութական փոխհատուցում են առաջարկել լեհերին, սակայն Լեհաստանը հրաժարվել է հարցի նմանատիպ լուծումից:



