Ցավ եմ ապրում, որ որոշ շրջանակներ մեր մարզիկներին ներգրավում են քաղաքական ինտրիգների մեջ: Օրինակ, եթե մեր ֆուտբոլիստները հանդես գային ի պաշտպանություն Ռուբեն Հայրապետյանի կամ ՀՀԿ-ի հայտարարությամբ, համուզված եմ հազար տեղից գոռալու էին, որ ՀՀԿ-ն քաղաքականացնում է մեր ֆուտբոլիստներին, իսկ, երբ մեր մյուս մարզաձեւի ներկայացուցիչները իրենց հայտարարությամբ քննադատում են ՀՀԿ-ական պատգամավորին, բոլորը չտեսնելու են տալիս եւ չեն ասում, այ մարզիկներ ջան, Ձեր ինչ գործն է ԱԺ-ի նիստերի ժամանակ արված հայտարարություններին գնահատական տալը, Դուք ավելի լավ է Ձեր գործով զբաղվեք եւ մեր երկրի համար մեդալներ բերեք, քանի որ ի տարբերություն մեր հարեւան երկրների, վերջին անգամ օլիմպիական ոսկու երես անցյալ դարում ենք տեսել: Կոչ եմ անում մարզական աշխարհի պատասխանատուներին, որ այլեւս մեր մարզիկներին չներգրավեն քաղաքական ինտրիգների մեջ: Թողեք մեր մարզիկները զբաղվեն իրենց գործով, այլ ոչ թե իրենց գործը թողած քաղաքական «բազարների» մեջ խառնվեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել