Replik.am-ը գրում է․

Ռուսաստանի Լիբերալ-Դեմորկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային համեմատել է  չար զոքանչի հետ:

«Նա իրեն պահում է զոքանչի նման, նրա համար բոլորը մեղավոր են, նա բոլորին կնվաստացնի»,-հայտարարել է Ժիրինովսկին` ելույթ ունենալով «Բաց հարթակ» նիստի ժամանակ:

Նա բոլոր ներկաներին հիշեցրել է, որ «զոքանչների մասին բոլոր անեկդոտներում, նա միշտ բարկանում է, միշտ ավելի շատ վնաս է տալիս, քան` օգուտ: Բարաք Օբաման իրեն հենց այդպես է պահում»,-հավելել է ՌԴ պետդումայի պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել