Ձեռ ես տվել՝ խաղա, պահանջում է հայտնի ասացվածքը, իսկ եթե պաուզա ես վերցրել, ձգիր՝ ինչքան կարող ես: Սա է քաղաքականությունը: Իմ խորին համոզմամբ՝ Ծառուկյանի ամենաբարդ որոշումն էր սա, որին թերահավատորեն նայելու, դժգոհելու, համակարծիք լինելու ու հասկանալու իրավունք ունեն բոլորը: Շատ կներեք՝ սա ա հուզականության, քաղաքական ֆիգուրների, կերպարների դերաբաշխման հիմնական տարբերությունները: Դու խնդրում ես քեզ չանհագստացնել, մինչդեռ մի ամբողջ կառույց՝ թվով երկրորդը Հայաստանում, ու քո կերպարի շուրջ համախմբված շատ մեծ զանգվածի թողնում ես ձեռնունայն: Ահա թե ինչու չի Տեր-Պետրոսյանը հեռանում ՀԱԿ-ից, ինչքան էլ հասկանում ա, որ գնացքը վաղուց գնացել ա, թեպետ քաղաքականությունից հեռանալու ամենամեծ ցանկությունը հենց պապին ունի, դա զգացվում ա ամեն ելույթից հետո, երբ ինքը հերթական շեդևռ ձևով կազմակերպում ա իրա նահանջը:
Հ.Գ.Փոխարենը կուսակցությունը ղեկավարելու ա կին՝ Նաիրա Զոհրաբյանը, ում, անկեղծ ասած, հարգում եմ հենց իրա էդ բայևիկ խասյաթի համար: Անկեղծորեն հաջողություն եմ մաղթում ԲՀԿ-ին, քանի որ թեկուզ փոքրաթիվ ուժերով կա հնարավորություն իրապես քաղաքական կուսակցություն դառնալու համար:



