Մեր հայրենի քաղաքական դաշտը վերջին մի քանի ամիսներին պասիվության պակաս չի զգում:
Ժամեր առաջ տեղի ունեցավ ԲՀԿ արտահերթ համագումարը, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը հեռանում է քաղաքականությունից, այլևս կապ չունի ԲՀԿ-ի հետ և չի խառնվելու կուսակցության գործունեությանն ընդհանրապես:
Այս քայլը ԲՀԿ-ը արդեն նախկին ղեկավարը մեկնաբանեց այն պնդմամբ, որ ստեղծված քաղաքական իրավիճակն իր հնարավորությունների սահմանագիծն է, և ինքն այլևս ի զորու չէ շարժվել առաջ:
Եկեք ընդունենք, որ ասվածի մեջ կա ճշմարտություն, քանի որ Ծառուկյանին քաղաքականություն հասկացությունն այդքան էլ չէր հետաքրքրում, և մի տեսակ արհեստականություն կար այդ ամենի մեջ:
Իր բնույթով լինելով լավ սպորտսմեն` տրամաբանական կլինի, որ նա իր գործունեությունն ու ֆինանսական ներդրումներն էլ ավելի խորացնի սպորտի բնագավառում: Կամ բոլորը գիտեն նրա բիզնես հաջողությունների և հեռանկարային նախագծերի իրականացման մասին:
Այնպես որ, ըստ էության, Ծառուկյանի կողմից կայացվել է իր կողմից երբևիցե կայացրած ամենաճիշտ որոշումը:



