Nyut.am-ը գրում է․
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն անդրադարձավ ՀՀ ներքաղաքական զարգացումներին: Նա, մասնավորապես խոսեց ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին` կարծիք հայտնելով, թե այն ինչ կա այս պահին, այսբերգի վերևի մասն է միայն. «ՀՀԿ-ի հնչեցրած հայտարարությունը ԲՀԿ-ի մասին առաջին քայլը չէր կուսակցությունների հայտարարությունների տեսանկյունից: Մինչև նախագահի ելույթը մի շարք գործընթացներ տեղի ունեցան: Այս գործընթացները սկսվեցին այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն փորձում էր սեփական կշիռը քաղաքական դաշտում փոփոխության ենթարկել: Գուցե Սարգսյանի ելույթում հնչած պատասխանը հենց սրան էր ուղղված: Յուրքանչյուր ուժ, որն ուզում է հանդես գալիս որպես այլընտրանքային քաղաքական ուժ, պետք է հիմնավորի իր ներկայությունը, բայց ԲՀԿ-ն սա չի արել: Ստեղծված վիճակից հետո ԲՀԿ-ն պետք է կամ առճակատման գնար կամ թուլացներ իր կշիռը քաղաքական դաշտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ