2015 թվականի սև վիճակագրությունը: Թվերը գրել եմ, որքան որ իմ հիշողությունը ներել է, թեպետ չեմ կարծում, որ շատ սխալված լինեմ: 10-ից 12 զոհ զինված ուժերում և սահմանամերձ բնակավայրերում, 7 հոգի դաժանորեն սպանված Գյումրիում, 3 հոգի սպանված քրեական ռազբորկայում: Երևի մոտ 5 մարդ էլ մահացել է մուրճի հարվածներից, նռնակի պայթյունից, դանակահարություններից: Սրանց էլ գումարում ենք ավտովթարների զոհերն ու 2015 թվականի առաջին երկու ամիսների համար ստանում ենք ավելի քան 30 զոհ: Հիմա ուզում եմ հասկանալ՝ միջազգային փորձն ինչ է ասում՝ էսպիսի վիճակագրություն ունեցող երկրներն ապահո՞վ են կոչվում, թե՞ ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել