Lurer.com–ը գրում է.
Թեհրանն ակնկալում է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտալուտ այցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը հայտնել է մարտի 4-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Նա հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան սպասվում է մոտ ապագայում»,-տեղեկացնում է Իրանի Press TV հեռուստաալիքը:
Ավելի վաղ էլ Թեհրանը Իսլամական Հանրապետություն Ռուսաստանի ղեկավարի մոտալուտ այցի հույս է հայտնել: Այսպես, 2015 թվականի հունվարին ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային ՌԻԱ Նովոստիին ասել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում, սակայն դեռևս «ոչ մի պաշտոնական ժամկետ չկա»:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=175985&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



