Tert.am–ը գրում է.

Ուսումնավարժանքները կանցկացվեն մարտի 4-10-ն ընկած ժամակահատվածում: Корреспондент-ի հաղորդմամբ` Ուկրաինայի հետ միասին զորավարժություններին կմասնակցեն «Գործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրով գործընկեր երկրները, այդ թվում` Ֆինլանդիան և Շվեդիան: Այս մասին ասվում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մամլո հաղորդագրության մեջ:  

«Այս տարի ՆԱՏՕ-ի դաշնակիցները զորավարժություններին մասնակցելու են հրավիրել մի շարք առավել կարևոր գործընկերների, այդ թվում` Ուկրաինային: Բացի մեր երկրից՝ զորավարժություններին գործընկեր երկրներից մասնակցում են նաև Ավստրալիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Ճապոնիան», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ուկրաիանական թիմի աշխատանքը զորավարժությունների ժամանակ կհամակարգի  Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել