1in.am–ը գրում է.

1006159374

ՆԱՏՕ-ի SNMCMG2 խմբի նավերը Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի ՌԾՈՒ-ի հետ զինավարժությունների մասնակցելու նպատակով Սև ծով են մտել, ասվում է դաշինքի ռազմա-ծովային հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ, գրում է RIA Novosti-ն:

Փասաթղթում նշվում է, որ ներկա պահին խմբի ֆլագմանը ամերիկյան ՌԾՈՒ-ի Vicksburg-ն է, խմբում ներառված են նաև կանադական HMCS Fredericton, թուրքական TCG Turgutreis, գերմանական ВМС FGS Spessart, ռումինական ROS Regina Maria և իտալական ITS Aliseo ռազմական նավերը:
«Վարժություններն ու զինաարժություները, որոնք մենք կանցկացնենք Սև ծովում մեր դաշնակիցների հետ, պատրաստում են մեզ ցանկացած առաքելության, որը ՆԱՏՕ-ին կարող է անհրաժեշտ լինել կոլեկտիվ պաշտպանության պարտականությունների շրջանակներում: Մենք այստեղ ենք գտնվում թուրքական, բուլղարական և ռումինական կառավարությունների հրավերով, և սպասում ենք նրանց ՌԾՈՒ-ի հետ համագործակցության ամրապնդմանը»,- հայտարարել է խմբի ղեկավար, ամերիկացի փոխծովակալ Բրեդ Ուիլյամսոնը:

Ինչպես նշել է ՆԱՏՕ-ն՝ Սև ծովում խմբի նավերի տեղակայությունը համապատասխանում է միջազգային պայմանավորվածություններին:
«Խումբը Միջերկրական ծով կվերադառնա ավելի ուշ՝ այս ամսին, որպեսզի վերսկսի պարեկությունը, որը նպաստում է տարածաշրջանում ծովի վրա իրադրության տեղեկացվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել