Չինական Շենչժեն Բոան միջազգային օդանավակայանում այցելուներից մեկը բացառիկ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են անսպասելիորեն օդից մարդիկ իրար հետևից ընկնում գետնին։ Տղամարդն այդ պահին գտնվել է օդանավակայանի տերմինալի առաջին հարկում և հասցրել է իր տեսախցիկով ֆիքսել այդ պահը։
Ինչպես հետո է պարզվել, 3-րդ տերմինալում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, և սեդան դասի ավտոմեքենան մեծ թափով մխրճվել է մարդկային բազմության մեջ։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ մի քանի մարդու շպրտել է տերմինալի վերևի հարկի արգելապատնեշներից այն կողմ։
Վթարի արդյունքում 5 մարդ զոհվել է տեղում, 4-ը՝ հիվանդանոցում, իսկ ևս 27-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



