168.am-ը գրում է․
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների ժամկետը, որոնք սահմանվել են 2014 թվականի մարտին: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում: Ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահը պատժամիջոցների մեկամյա ժամկետի ավարտից 90 օր առաջ պետք է կողմնորոշվի նոր ժամկետով «արտակարգ ռեժիմի» երկարաձգման հարցում: Օբաման Կոնգրեսին իրազեկել է, որ անհրաժեշտ է ընդունել այդպիսի որոշում: Ակդպիսով, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ռեժիմը մարտի 6-ից հետո երկարաձգվում է ևս մեկ տարով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/03/04/463337.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



