Slaq.am-ը գրում է․
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ոչ հերքել և ոչ էլ հաստատել է տեղեկատվությունը, որի համաձայն ՄԱԿ կուսակցության նախագահը դուրս է գալու Բարգավաճ Հայաստան խմբակցությունից: Հարցին, թե լքելո՞ւ է «Բարգավաճ Հայաստան»-ի շարքերը, թե՞ ոչ, Արսենյանն այսպես պատասխանեց. «Եթե կան այդպիսի տեղեկություններ, ապա կարող եք ձեր տեղեկություններով ճշտել, թե այդ ինֆորմացիան համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ»: Հիշեցնենք, որ մամուլը բազմիցս է գրել, որ Գուրգեն Արսենյանը ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարից հետո լքելու է խմբակցությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1008480/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



