Tert.am–ը գրում է.
ԵՄ-ն և Ռուսաստանը պայմանավորվել են առաջիկայում վերսկսել եռակողմ բանակցությունները ԵՄ-Ուկրաինա Ասոցացման մասին համաձայնագրի իրականացման շուրջ:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` այս մասին տեղեկացրել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը` առևտրի հարցով եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմի և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպման ավարտին:
«Նախարարների հաջորդ եռակողմ հանդիպման ժամն ու վայրը կհամաձայնեցնենք առաջիկայում», - ասել է Ուլյուկաևը:
«Մենք քննարկեցինք ՌԴ-Ուկրաինա-ԵՄ եռակողմ օրակարգը, այսինքն` քննարկումների շարունակությունը բոլոր այն մտահոգիչ հարցերի շուրջ, որոնք առաջացնում են Ուկրաինայի` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի որոշ դրույթներ», - ասել է ՌԴ նախարարը:
Վերջինիս խոսքով` այդ մտահոգիչ հարցերը վերաբերում են Համաձայնագրի տնտեսական մասին, տեխնիկական կարգավորման հարցերին, անասնապահական և բուսասանիտարական վերահսկողության պահանջներին:



