1in.am–ը գրում է.

0,,17384924_303,00

LAV AG ընկերության, որը պատկանում է Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևին և նրա եղբորը, հաշիվները ապասառեցվել են, հաղորդում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ընկերության ֆինանսական զեկույցին:

Փաստաթղթում ասվում է, որ կարողության և բանկային հաշիվների սառեցումը չեղարկվել է, քանի որ դատարանում հաջողվել է ապացուցել, որ ընկերությունը փողերի լվացման հետ կապ չունի: Ավստրիական դատախազությունը այդ տեղեկատվությունը առայժմ չի մեկնաբանել:

Միևնույն ժամանակ, ընկերության ղեկավարությունը ընդգծել է ԵՄ-ի կողմից պատժամիջոցների հետևանքով հեղինակությանը հասցված վնասները: «Ընկերության հեղինակությունը գործող և պոտենցիալ գործընկերների աչքերում տուժել է»,- ասվում է զեկույցում:

Կլյուևների ընկերության դեմ գործ է հարուցվել 2014 թ. փետրվարին: Ուկրաինայում Անդրեյ Կլյուևին կասկածում են պետական միջոցների յուրացման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել