Մարտի մեկին Լևոնի ելույթից հետո մեր կայացած ու չկայացած քաղաքագետները, ինչպես նաև հակառուսական թույնով վարակված վայրահաչները, նրան մեղադրում են Ռուսաստանին սիրաշահելու մեջ: Նախ նշեմ, որ ես Լևոնի երդվյալ հակառակորդներից եմ և մի քանի սուր հոդվածներ եմ գրել նրա դեմ: Բայց չեմ կարող արդարացի չլինել, որ նա պատմությունը լավ գիտի և, ելնելով պատմության փորձից, հաճախ ճիշտ մտքեր է արտահայտում: Լևոնի միակ ամենաճիշտ քայլն այն է, որ նա վերջապես, հետևելով մեր նշանավոր ազգային մեծությունների օրինակին, հետևողականորեն պաշտպանում է հայ ժողովրդի՝ դարավոր փորձություններին դիմացած, ռուսական կողմնորոշումը և երբեք հակառուսական կոչեր չի անում` որոշ թերամիտների դուր գալու համար: Մեր աքլորացած քաղաքաբանները և նրանց հետևից քարշ եկող մոլորյալ թերուսները վերջապես պիտի հասկանան, որ այդ հարցը լուծված է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով, և որքան էլ մենք վեր-վեր թռնենք ու գլուխներս գովանք, մեծ-մեծ խոսենք, մեր միակ ուղին դա է: Օրինակ ի՞նչ գնահատական կտան ռուսատյացները մեր հանճարեղ բանաստեղծ Ավ. Իսահակյանին, որն իր նամակներից մեկում գրել է. «Մի ռուս զինվորի ներկայությունը Հայաստանի սահմանի վրա արժե հազար Ազգերի Լիգա, հազար Մագդոնալդ և Էրրիո, հազար Լլոյդ Ջորջ.... Սա Կատարյալ ճշմարտություն է»: Ո՞վ կարող է ասել, ի՞նչ է փոխվել այս տողերը գրելուց հետո: Թո՞ւրքն է լավացել, բարբարոս ազերնե՞րն են բարեկիրթ դարձել, թե՞ ամերիկացիներն իրենց ծովային հետևակներին կուղարկեն մեր սահմանը պաշտպանելու համար... Չհասկանալ այդ իրադրությունը և տեղին-անտեղի կսմթոցներով հանդես գալ Ռուսաստանի դեմ նշանակում է ուղղակիորեն դավել մեր ժողովրդին: Վերջապես դա պիտի հասկանալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sos.movsisyan/posts/10203250725299026?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել