Գելլափի Հայաստանի ներկայացուցչությունն այսօր հարցման արդյունք է հրապարակել, ըստ որի՝ հարցվողների ընդամենը 63 տոկոսն է ասել, որ Հայաստանի ապագան տեսնում է Ռուսաստանի հետ: Հատկանշական է, որ այս հարցումն իրականացվել է նոյեմբերին, երբ դեռ տեղի չէր ունեցել Գյումրու ընտանիքի սպանդը: Այդուհանդերձ կարծում եմ, որ պուտինապաշտների համար 63 տոկոսն արդեն լուրջ մտահոգվելու առիթ պետք է դառնա: Ընդամենը մի քանի տարի առաջ Ռուսաստանի հետ ապագան կապել ցանկացողները 90-95 տոկոսից պակաս չէին կազմում: Հայաստանը թեպետ դանդաղ, բայց, այդուամենայնիվ, հեռանում է Ռուսաստանից, ու սա ոչ թե ռուսամոլների ատած Արևմուտքի և, այսպես ասած, գրանտակերների գործունեության այլ Պուտինի և Ռուսաստանի քաղաքական և հասարակական, այսպես ասած, էլիտայի վարած վայրենի քաղաքականության հետևանքն է: Ճիշտ է՝ մի կողմից էդ վայրենի քաղաքականությունը Հայաստանի վրա շատ ծանր է նստում, բայց մյուս կողմից էլ այդ ծանրությունը մոտեցնում է Հայաստանից Ռուսաստանին դուրս շպրտելու ժամանակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/881934938538021?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել