Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իրոք այլևս ասելիք ու անելիք չունի: Հետևեցի, ասեցի՝ գրե՞մ, թե՞ չէ, բայց մի երկու խոսքով, թերևս, անդրադառնամ: Ոչ մի նոր մոտեցում ու ծրագիր՝ կարճ ասած: Դեմագոգիան էլ պետք է չափ ու սահման էլի ունենա: Ինքը նորից եկավ քաղաքականություն ժողովրդական դժգոհության ալիքին, բայց եթե խորանանք, կտեսնենք, որ իրոք չարդարացրեց հույսերը: Համենայն դեպս, այդ խնդիրն իր առջև դրված էր, քանի որ ուզես, թե չուզես՝ նա ունի իր պատասխանատվությունը 90-ականների դաժան ժամանակների համար: Ինչ խոսք, երևի թե նրա քաղաքական դարաշրջանն իրոք մոտեցավ ավարտին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել