Ցավալի ու անհանգստացնող լուր էր Նեմցովի սպանությունը։
Շրջանառվող ամենահանդիպող վարկածն ու մեղադրանքը Պուտինի ուղղությամբ է...
Արդյո՞ք Պուտինն է սպանել Նեմցովին, վստահ չեմ, արդյո՞ք նա է մեղավոր Նեմցովի սպանության համար, միանշանակ այո, քանի որ նա է Ռուսաստանի գաղջի ու ամենաթողության աճացնող դոնը, նա է, որ տևական ժամանակ է՝ խեղդում է այլախոհությունն ու բազմակարծությունը Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս, որտեղ որ կրեմլյան մահակը շարժվելու տեղ ունի...
Նույնապես կարող եմ հարց տալ՝ արդյո՞ք Ռուբեն Հայրապետյանն էր սպանել Վահե Ավետյանին, վստահ չեմ, արդյո՞ք նա էր մեղավոր Վահե Ավետյանի սպանության համար, անկասկած, այո. նա էր իր գազաններին «իրենց դեմ խաղ չկա» մթնոլորտում աճեցրել....
Արդյո՞ք Նեմցովը լուրջ հակակշիռ էր կրեմլյան հողմաղացին, ոչ, արդյո՞ք հեղինակություն էր, այո ու եզակի այլախոհներից էր, ով իր կյանքի գնով ցույց տվեց, որ ազատությունն ու ազատ Ռուսաստանն այլընտրանք չունեն, այլապես բոլորն են դիակ՝ պարզապես ժամանակի ու տարածության մեջ...
Պուտինին մեղադրելը որոշ մարդկանց համար հեշտ է, Պուտինից ազատվելը` լուրջ խնդիր Ռուսաստանի ու Պուտինի ազդեցության գոտում գտնվող այլ ժողովուրդների համար...
Ցավակցում եմ ռուս ժողովրդին, ինչպես նաև ազատության համար նման պայմաններում կռիվ տվող բոլոր «գժերին»...
Հ.Գ. Հայ կրեմլապաշտները վաղն ընթերակա են լինելու Ռուսաստանի միլիցայությունում ու դատելով էսօրվա իրանց գրառումների տրամաբանությունից` վաղը ցուցմունք են տալու, որ իրենք Կրեմլի պատերի տակ կզած էին, ու Պուտինը կապ չի ունեցել էդ սպանության հետ... Իսկ Ռուսաստանի դեսպանն էս քանի օրը սրանց գլուխները հաշվելու է, թե ովքեր են պաշտպանել Պուտինին ու բաժանի 4-ի` ղազամատյանում թիվն ապահովելու համար։