Բավական ա ԵԿՄ այսպես ասած պարագլուխների ունեցվածքի կեսը, կամ Բանակի այսպես ասած գեներալակազմ կոչվածի անձնական կապիտալի կեսը, որպեսզի Հայաստանում չմնա սոցիալապես անապահով ոչ մի ազատամարտիկ, ոչ մի ազատամարտիկի ընտանիք: Ու դա պետություն կոչվածի որակի ամենախոսուն վկայությունն ա, բայց իհարկե տխուր իմաստով: Եվ առավել տխուր ա էն, որ անկախ Հայաստանի բոլոր իշխանություններն էլ անարգել շահարկել են կապիտալիստ-երկրապահներին իրանց քաղաքական նպատակների համար,ու հետո նույն բանի համար իրար մեղադրել: Ցանկացած պետություն ուղղակի կերազեր ունենար կամավորական մարտիկների տենց մի շերտ, որը կարար դառնար պետության կարեւորագույն սյուներից մեկը: Մինչդեռ մեր պետությունում էդ ինստիտուը խաղաղության հենց առաջին իսկ օրից պետության սյուն դառնալու փոխարեն դարձավ պետությունը քանդող քլունգ, ու մինչեւ հիմա շարունակում ա մնալ էդպիսին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել