Interpress.am-ը գրում է․

Մալայզիայի վարչապետը գոլֆ է խաղում նախագահի հետ, հետո բանտարկում ընդդիմադիր առաջնորդին:

Նախագահ Օբամայի գոլֆի ընկերներից մեկը նրան անհարմար վիճակի մեջ է դրել: Գոլֆի ընկերը Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակն է, որը նախագահ Օբամային էր միացել Սուրբ Ծննդյան օրը Հոնոլուլու կատարած ուղևորության ժամանակ: Նաջիբի կառավարությունը վերջերս բանտարկել է Մալայզիայի հայտնի ընդդիմադիր առաջնորդ Անվար Իբրահիմին, նրան ներկայացնելով Մալայզիայի համասեռամոլության մասին հնացած օրենքները խախտելու կեղծ մեղադրանք:

Չնայած պարոն Անվարը 2012-ին արդարացվել էր, կառավարությունը որոշումը բողոքարկեց Գերագույն դատարանում, որն էլ այն բեկանեց: Փետրվարի 10-ին, պարոն Անվարը պարտվեց դատական գործում և անմիջապես տեղափոխվեց բանտ:

Անցյալ տարի Մալայզիա կատարած այցի ընթացքում նախագահ Օբաման հրաժարվել է հանդիպել պարոն Անվարին, չնայած ընդդիմության հայտնի  առաջնորդի ազատազրկումը քաղաքական շարժառիթներ ուներ: Պարոն Անվարը նաև վտարվեց խմբից, որը պետք է հանդիպեր  ազգային անվտանգության խորհրդական Սյուզան Ռայսին: Եվ սա այն դեպքում, երբ նրա հզոր բազմակրոն ընդդիմադիր կոալիցիան 2013-ի ընտրություններում կարողացավ ձայների 53%-ով հաղթել կառավարությանն իր լրատվամիջոցների մենաշնորհով:

Ավելին, համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Օբաման պարոն Նաջիբին գնահատեց որպես «բարեփոխիչ» և լուռ լսեց նրա հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ «օրենքի առաջ անկախ նրանից դու փոքր մարդ ես թե մեծ, հավասար իրավունքներ ունես»:

Ծիծաղելի է, հաշվի առնելով, որ Նաջիբիի կառավարությունը բողոքարկեց Անվարի նախնական արդարացումը, ապա իշխող կուսակցության առաջատար անդամին հանձնարարեց շարունակել գործը: Համասեռամոլության մասին օրենքը ներկայացրել է բրիտանական գաղութային վարչակազմը և 78 տարվա ընթացքում Անվարը մի քանի մարդկանցից մեկն է, որ երբևէ հետապնդվել է այդ օրենքով: Այսպիսին է «հավասար արդարությունը»:

1980-ի սկզբին նախագահ Ռեյգանը Հարավային Կորեայի դիկտատոր Չոն Դու Հվանին պաշտոնական այց կատարելու հնարավորություն տվեց: Ի պատասխան, Հարավային Կորեայի ռեժիմը ազատ արձակեց ընդդիմության առաջնորդ Կիմ Դե-Ջունին, որը մահվան էր դատապարտվել: Ռեյգանը գործարքը պահեց մի քանի տարի, թեև նրան խիստ քննադատում էին «բռնապետներին փաղաքշելու» համար:

Հույսը, թե նախագահ Օբամայի գոլֆ-զբոսանքը կարող էր նմանատիպ գործարքի մի մասը լինել, մարեց, երբ Նաջիբիի կառավարությունը Անվարին հեռացրեց տեսադաշտից` դատապարտելով հինգ տարվա ազատազրկման, իսկ դրանից հետո էլ արգելեց 5 տարի քաղաքականությամբ զբաղվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել