Վրաստանում ստեղծված ֆինանսական ճգնաժամին արձագանքել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով պաշտոնից հեռանալուց հետո կուլիսների հետևից հետևում է Վրաստանում զարգացող զարգացումներին: Վերջին օրերին ազգային արժույթի արժեզրկման առնչությամբ ևս Իվանիշվիլին զերծ չի մնացել մեկնաբանություն անելուց և ներկայացրել է իր կարծիքը ֆինանսական շուկայում առկա վիճակի վերաբերյալ:
Նախկին վարչապետը լարիի կուրսի նվազումը պայմանավորել է արտաքին աշխարհում տեղի ունեցող տնտեսական և քաղաքական զարգացումներով և ցնցումներով՝ ընգծելով, որ խնդիրը չի առնչվում միայն Վրաստանին, այլ նմանատիպ իրավիճակում են հայտնվել, օրինակ, հարևան Վրաստանը և Մոլդովան, սակայն վերջինները, Իվանիշվիլիի կարծիքով, կարողացել են իրավիճակը կայունացնելու ճիշտ քաղաքականություն իրականացնել, ինչն, ըստ էության, թերի են կատարում վրացի պաշտոնյաները:
Իվանիշվիլին մասնավորապես քննադատել է Կենտրոնական բանկի նախագահին՝ նշելով, որ վերջինը պատշաճ չի կատարում իր աշխատանքային և պաշտոնեական պարտականությունները, ինչի արդյուքնում իրավիճակը վերահսկողությունից կարող է դուրս գալ:
Նախկին պաշտոնյան դրական է գնահատել Հայաստանի և Մոլդովայի ԿԲ-ների մարտավարությունը նմանատիպ իրավիճակում, երբ վերոնշյալ կառույցներն իրենց ազգային արժույթի կուրսը կայունացնելու նպատակով արտարժույթի հավեյալ հոսքեր են ուղղել շուկա, ինչը թույլ է տվել իրավիճակը վերահսկել և խուսափել ճգնաժամից:
Իվանիշվիլին ստեղծված իրավիճակում անընդունելի է համարել ընդդիմության գործելաոճը, այն է՝ ապատեղեկատվություն տարածելով և մարդկանց շրջանում խուճապային տրամադրություններ առաջացնելով էլ ավելի սրել իրավիճակը:
Նախկին վարչապետը փաստել է, որ իրավիճակի համար մեղավոր է ԿԲ-ի ղեկավարությունը, այլ ոչ թե Կառավարությունը՝ հիշեցնելով, որ նախորդ տարեվերջին, երբ նույնանման խնդիր էր առաջացել, Կառավարությանը հաջողվեց մի շարք միջոցառումների իրականացման շնորհիվ կայունացնել իրավիճակը, իսկ ներկա փուլում, ըստ Իվանիշվիլիի, պետք է ադեկվատ գործեր ԿԲ-ն, ինչն, ըստ էության, չի արվել: