Գյումրեցի աղջնակի դեպքը շատ շահարկվեց ու քննարկվեց: Բոլորի տանն էլ ինչ֊որ բան այն չէ։ Հիմա ի՞նչ, էն քննարկողների ու շահարկողների տան եղած֊չեղածը հանենք, դարձնենք հանրության քննարկման առարկա՞, թե՞ դուք ի վերջո կհասկանաք, որ ուրիշի կյանքի հետ խաղալ չի կարելի, նամանավանդ, եթե դուք չգիտեք՝ ընդհանրապես ինչ ա եղել։ Սաղդ քնից հելնում ու մի վերսիա եք հորինում, ինչ ա 2 լայք ավել ունենաք:

ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում, ԲՀԿ-ի թողած ընտրազանգվածի համար պայաքրում են թե՛ անհատները, թե՛ խմբակցությունները, և այդ պայքարը երբեմն դուրս է գալիս կոռեկտության սահմաններից ու հասնում անձնական վիրավորանքների: Ժողովուրդ, տենց լավ չի, իրար սպանեք, գոնե սպանողին կնստցնեն, մեռնողն էլ կգնա, էս ժողովուրդն էլ կխախանդվի:

Բա ի՞նչ անեն մարդիկ, Ծերեթելին վերջին թանկացումների հետ արդեն հանրամատչելի չի, մնացել են բանկերի դեմի արձանները: Դրանք դեռ անվճար են, բայց ոնց հասկանում եմ՝ շուտով այդ ծառայություններն էլ վճարովի կդառնան ու նույնիսկ կվարկավորեն: Կա նաև երկրորդ տարբերակը՝ այդ բանկն իր վարկերով բռնաբարել է այդ վարկառուին, իսկ վարկառուն ցանկացել է վրեժխնդիր լինել և բռնաբարել է բանկի դեմի արձանը: Ока за ока, зуб за зуб.....

Գուգլն էլ հասկացավ, որ պոռնոգրաֆիան ապագա չի ու փակում է այդ կայքերի հասանելիությունը: Հիմա Հայաստանում ինտերնետ օգտատերերի թիվը միանգամից կպակասի, որովհետև մարդկանց մի մաս կա, որը միայն գուգլից է օգտվում ու հիմնականում մի նպատակով: Գուգլ, լավ բան չես անում, ստեղի ինտերնետ պրովայդերների բախտի վրա քար ես քցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել