Սիրելի ընկերներ, խնդրում եմ պաթոսն ու հուզմունքը մի կողմ դնենք ու ռեալ, սառը դատողությամբ նայենք Նիկոլ Փաշինյանի քայլերին, թե ինչ նպատակ ուներ ԱԺ բերել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծը, որ հենց սկզբից էլ պարզ էր, որ դա անիրականանալի փաստ է:
Ասեմ ավելին, երբ 2012թ-ի ԱԺ ընտրություններից հետո ՀԱԿ խմբակցությունն իր անդրանիկ նիստում որոշում է ընդունել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը բերել ԱԺ՝ միայն այն ժամանակ, երբ ունենա իրավական անխոցելիություն, որն ուներ, ու քաղաքական բավարար աջակցություն, հակառակ պարագայում՝ յոթ ձայնով Սերժին ուժեղացնում էինք ու հայտնվում ծիծաղելի իրավիճակում: Խմբակցության բոլոր յոթ անդամները՝ ներառյալ Նիկոլը, հավանություն են տվել այս գաղափարին ու կողմ քվեարկել:
Հիմա ի՞նչ փոխվեց Նիկոլի մոտ. նա ունե՞ր արդեն քաղաքական այդ աջակցությունը, թե՞ իր փաստաթուղթն էր անխոցելի:
Պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը Սերժին ուժեղացնելու միտում ուներ, քանի որ բոլորս տեսանք ՀՀԿ-ական պատգամավորների ջանքը՝ ՀԱԿ խմբակցությանը կողմ քվեարկելու համար համոզելու հարցում:
Ու ամենագլխավորը՝ ԲՀԿ-ին չեզոքացնելուց հետո, դաշտում մնացել է Կոնգրեսը, և պետք է նման մի ֆարս սարքեին, կեղծիք, թատրոն, ինչպես կուզեք անվանեք ու իրենց լրատվամիջոցներով ու ֆեյքերով տարածեին, որ տեսեք՝ Կոնգրեսն ընդդիմություն չէ, քանի որ չի միանում Սերժ Սարգսյանի իմպիչմենտին....
Հ.Գ. Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ ջանացել է խաղից դուրս մղել Հայ Ազգային Կոնգրեսին ու իր համար կառավարելի ընդդիմություն սարքել, ու ոչ մի անգամ չի հաջողվել: Վստահորեն կարող եմ ասել, որ այս անգամ էլ չի հաջողվելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/833885610037834
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել