Newsline.am-ը գրում է.

Վրաստանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ` Վրաստանի գործող և նախկին նախագահների հանդիպման մասին տեղեկությունը զրպարտություն որակելով:

 Apsny.ge-ն, հղում անելով  նախագահի աշխատակազմին, տեղեկացնում է, որ Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարվելաշվիլիի և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպում չի եղել, բացի այդ Մարգվելաշվիլիի` Կիևում գտնվելու օրերին Սաակաշվիլին եղել է Վաշինգտոնում:

Վրացական «Ալիա» օրաթերթի տեղեկացմամբ`Կիևում` գաղտնի հանդիպել են Սաակաշվիլին և Մարգվելաշվիլին: Որպես աղբյուր նշելով ուկրաինացի լրագրողներին, օրաթերթը գրում է, որ հանդիպումը տևել է մի քանի րոպե:

Թերթի խմբագիր Գրիգոլ Գագնիձեն նաև հավելել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ հարցերի մասին է քննարկվել նախկին և գործող նախագահների հանդիպման ընթացքում, սակայն, հավանական է, որ Մարգվելաշվիլին կարճատև հանդիպման ընթացքում  նախկին նախագահին տեղեկացրել է իր` խորհրդարանական մեծամասնության դեմ պայքարելու մտադրության մասին:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը Կիև էր ժամանել «Արժանապատվության երթին» մասնակցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել