images (2)Ինչո՞ւ հայրենազրկված հայերը միջազգային դատարան չեն դիմում. նրանք ոչ միայն հայրենիք են կորցրել, այլև միլիոնավոր ժառանգներ Ինչո՞ւ հայրենազրկված հայերը միջազգային դատարան չեն դիմում: Նրանք ոչ միայն հայրենիք են կորցրել, այլև գողացված, հայությունից զրկած և չծնվելու դատապարտված երեխաներ, տոհմի և ազգի իրավահաջորդ հարյուր-հազարավոր, միլիոնավոր ժառանգներ, Արևմտյան Հայաստանի նոր սերունդ: Նրանց մեջ կա մեզ հետաքրքրող մի շերտ, որի հոգեբանական նկարագիրը բացահայտելն ու հանրայնացնելը շատ կարևոր է: Այդ սերունդը ծնվել է բռնության, վախի, ատելության և արհամարհանքի արդյունքում: Մանկամարդ հայ աղջիկների զավակներն են նրանք, որոնց աչքի առաջ հոշոտվել են իրենց հարազատները, կործանվել է իրենց տունը, մանկական հոգեթով աշխարհը: Նրանց ամեն ինչից զրկող հրեշները մանկամարդ, մանուկ մարմիններին անասուն տիրոջ տիրակալությամբ զավակներ լույս աշխարհ բերել են ստիպել տհաճ, զզվելի, նողկալի արուի պարտադրանքով: Նրանց ֆիզիկական գոյությունը խնայել են` ոչնչացնելով էությունը: Ի՞նչ զգացմունքային աշխարհ են կրում այդ կերպ նրանցից ծնված երեխաները: Դատարանի առջև կանգնեցնելու ահա մի կարևոր մեղադրանք: Հայության համար կորած, բռնությամբ թուրքեր ծնած հայ աղջիկների լուռ ողբերգություն, անպաշտպան հնազանդություն: Իսկ տղանե՞րը: Հայ տղաները՝ նորածին Հիսուսի նման իրենց գոյությամբ և առնականությամբ վախ տարածող տղա երեխաները: Նրանք, ովքեր հայի գենետիկ հայկականությունը շարունակելու ժառանգական պատասխանատվությունն ունեին մարդկության պատմության մշակույթում և պիտի նույն պատասխանատվությամբ հաջորդ սերունդներին հանձնեին իրենցից սերված և գենետիկ ամբողջականությունը պահպանած հայորդիներին:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել