As soon as the cyclists spotted the snowy deposit on the roadside, they immediately stopped in their tracks so they could touch it for the first time 

Աֆրիկացի հեծանվորդների թիմի բոլոր անդամներն անմիջապես դադարեցրին ընթացքը, երբ կյանքում առաջին անգամ ձյուն տեսան։ Ռուանդայի ազգային թիմն Ամերիկայի Յուտա նահանգում մարզումների էր մասնակցում։ Նրանց զարմանքին չափ ու սահման չկար, երբ նրանք ճանապարհին ձյուն նկատեցին։ Նրանք այլևս չէին կարողանում  շարունակել իրենց ճանապարհը։ Հեծանիվներից ցած իջնելով՝ նրանք սկսեցին մանկրակրկտորեն ուսումնասիրել ձյունը։ Կողքից դիտողի համար այս սևամորթների պահվածքը տարօրինակ կթվար։ Նրանք այնքան հուզված էին, որ անգամ իրենց գլուխն էին մտցնում ձյան մեջ, ապա ձնագնդիկներ սարքում ու փորձում իրենց գրպանը խոթել ձյունը։ Թեպետ այս լուսանկարները միայն երեկ են հրապարակվել, դրանք նկարվել են դեռևս 2007 թ.-ին տեղի ունեցած մարզումների ընթացքում։

This is the moment cyclists from the Rwandan national team saw snow for the first time while on a training trip to Utah in the U.S. 

Ռուանդայի թիմի ներկայացուցիչ Քիմբերլի Քոթեսն ասել է.

Սրանք 2007 թ.-ի լուսանկարներ են։ Տղաներն այնքան ոգևորված էին ձնով, որ գրպաններն էին դնում այն և ցանկանում իրենց հետ տանել այն՝ չգիտակցելով, որ այն հալվելու է իրենց գրպաններում։ Նրանք նաև փորձում էին հնարավորինս երկար պահել այն իրենց գլխին, ասես ցանկանային այդ կերպ թարմացնել իրենց ուղեղները։

The team excitedly ploughed their hands straight into the snow with some even throwing it on the head then complaining they had brain freeze 

Ռուանդայում ողջ տարի տաք եղանակ է տիրում։ Այստեղ միջին ջերմաստիճանը 22 աստիճան է, թեպետ սարերում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով։ Ռուանդայի հեծանվորդների թիմն ամենաուժեղն է աֆրիկյան թիմերի մեջ։ Այն վերջերս մեծ հաջողություններ է գրանցել «La Tropicale» առաջնությանը։ 

The charming images have just been released but were taken during the training trip to the Utah mountains in 2007 in preparation for an American road race 

As well as making snowballs, some of the cyclists attempted to stuff the snow into their pockets, not realising that it would quickly melt away 

The Rwandan cycling team are often considered one of the strongest in Africa and recently tasted success at the African equivalent of the Tour de France, La Tropicale 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել