Միքիչ առաջ, <<Առաջին ալիք>>-ով <<Օտար ամայի ճամփեքի վրա>> հաղորդումն էի դիտում: Հետաքրքիր համեմատություն էին կիրառել ստեղծագործական խմբի աշխատակիցները: Համեմատել էին Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն տնտեսական զարգացվածության աստիճանով՝ պարզից էլ պարզ է, թե ինչպիսին էին լինելու ցուցանիշները, այլև մարդկանց  բնավորության գծերը, երկիրը  ճիշտ կառավարելու ունակությունը: Հետաքրքիր էր նաև այն փաստը, որ նրանք իրենց երկիրը գովազդելու համար ոչ-միայն միլիարդավոր գումարներ էին ծախսում, այլև այդ անում էին հենց իրենք՝ ժողովուրդը՝ Կորեայի մասին գիրք նվիրելով, տարբեր բուկլետներ և այլն: Վերջում ցավով կարող եմ նշել, որ երբ հայ չինովնիկներին գործուղման են ուղարկում որևէ երկիրը՝ օրինակի համար Կորեա, նրանք իրենց հանձնարարված գործը կատարելու փոխարեն՝  Հայաստանը ներկայացնելը, սոված շան պես վազում են դեպի ռեստորաններ, իրենց փորը լցնելու համար:

Մոտ մեկ դար առաջ Կորեան աղքատ երկիր էր, սակայն հիմա... Մնացածը գուշակեք ինքներդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել