Ժառանգություն խմբակցության պատգամավոր, նախկին դաշնակցական և ԲՀԿ-ի համակիր Ռուբիկ Հակոբյանը խորհրդարանում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ երկրում քաղաքական ճգնաժամ է:
Թե ո՞րն է քաղաքական ճգնաժամի սահմանումը, կամ ի՞նչ է հասկանում Հակոբյանը քաղաքական ճգնաժամ ասելով՝ պարզ չէ, սակայն եթե կա ճգնաժամ, ապա առաջին հերթին Ժառանգություն կուսակցությունում ու համանուն խմբակցությունում է, ընդ որում՝ խմբակցությունում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո:
Քաղաքական ուժերը քաղաքական համակարգի բաղկացուցիչն են, և եթե Ռուբիկ Հակոբյանն այդքան մտահոգված է, այսպես ասած, ճգնաժամի վերացմամբ, ապա այդ առողջացման ճգնաժամը պետք է սկսել Ժառանգությունից:
Այլապես, արդեն անհետաքրքիր են դարձել 5 հոգանոց ֆրակցիայից հնչող 5 տարբեր տեսակետները, Ժառանգություն ֆրակցիայի ներկայացուցիչների՝ «տարբեր գծերին պատկանելը»:
Հասկանալի է, որ Հակոբյանի համար Ժառանգությունը նախևառաջ պատգամավորական մանդատ էր, սակայն այս տեսանկյունից վերջինս իր բարոյականությամբ շատ չի տարբերվում այն գործարարից, ով իր բիզնեսին «կռիշ» կանգելու համար մուտք է գործում խորհրդարան ու ծառայում բացառապես սեփական հետաքրքրություններին: