Սիրիայի գործարար խորհրդի նախագահ Լևոն Զաքին ներկայացրել է Արաբական քաղաքականության հետազոտության կենտրոնի կողմից հրատարակված գրքի բովանդակությունը: Այս մասին հաղորդում է «Հայերն այսօրը»:
Գիրք, որը պատմում է Հայոց ցեղասպանության, 1914 թվին հայերի, ասորիների և հույների նկատմամբ իրականացված կրոնական և ցեղային զտումների մասին: Զաքին իր խոսքում շեշտել է, որ 10 միլիոն հայերից 5 միլիոնն Անատոլիայում էին բնակվում, երբ Օսմանյան կայսրությունը Թուրքիայում ընդունեց Ցեղային զտումների մասին օրենքը: Զաքին կենտրոնացել է գրքի այն հատվածի վրա, որտեղ նշված է, որ տեղի ունեցածը գերազանցել է օրենքի նպատակն այն առումով, որ կարճ ժամանակում Թուրքիայում որևէ ոչ իսլամ բնակիչ չի մնացել` ջարդերի, ցեղասպանության և հատկապես դեպի Սիրիայի անապատներ բռնագաղթի հետևանքով:
Զաքին դատապարտելի է համարել այն հանգամանքը, որ թուրքերը բռնագրավել են գաղթական հայերի ունեցվածքը, որոնք համարվում էին Թուրքիայի հարուստ դասակարգ: Այդպիսով, Թուրքիան կարողացավ բարձրացնել իր տնտեսական մակարդակը` քրիստոնյաների և հատկապես հայ ժողովրդի կալվածքները բռնագրավելով: Գրքի մեջ նշված է նաև, որ Պոլսո, Սև ծովի և Միջերկրականի կողմերում գտնվող գործարանների 95-96 տոկոսը հայերի և հույների սեփականությունն է եղել: Իսկ «Ջիհան» կայք-էջում Նեդիմ Քառայլին պնդում է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներն այսօր ժառանգներն են այն թուրքերի, որոնք 1915 թվականին բռնագրավեցին հայերի սեփականությունը: Իսկ այսօրվա Թուրքիայի հարստության հիմքն այդ թալանված սեփականություններն են: Զաքին ավարտում է իր խոսքը` ասելով. «Հայի հանճարն այս բացառիկ կարողության մեջ է` ոչնչից ստեղծել, կառուցել և հաղթահարել մահը»:
Թարգմանությունը՝ «Հայերն այսօրի»