Հիմա որ մտնենք առողջապահության նախարարություն, ոչ միայն նախարարի, այլև ամբողջ աշխատակազմի աշխատասենյակները ոչ միայն նորմալ բարեկարգված են, այլև լավ էլ ջեռուցվում են: Համոզված եմ՝ էդ նախարարության պատասխանատուներից ոչ մեկի մտքով հավանաբար չի անցնի՝ մի հատ ստուգեն, թե ինչ վիճակում են մանկական պոլիկլինիկաները: Ավանի համար 12 պոլիկլինիկայի սենյակներում ավելի ցուրտ է, քան դրսում: Փաստորեն, ստացվում է, որ երեխաների ծնողները հարկեր վճարում են, որպեսզի առողջապահության նախարարության աշխատակիցները մեր հաշվին աշխատավարձ ստանան, ու ամբողջ օրը ոչ մի բան չանելով՝ նստեն տաք սենյակներում՝ թքած ունենալով, որ մանկական պոլիկլինիկայում երեխաների համար անմարդկային պայմաններ են ստեղծել: Էդ հաստատության չինովնիկներին որ լսես, կասեն՝ փող չկա ջեռուցման համար: Փող չկա, ձեր աշխատավարձերից կտրեք, հատկացրեք պոլիկլինիկաներին, հեչ պարտադիր չէ, որ ոչ մի բան չանելու համար մեր հաշվին աշխատավարձ ստանաք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել