Երբ Հայաստանն ու հայությունը պատրաստվում են Մեծ ցեղասպանության 100 ամյակին, հարևան ադրբեջանցիները հսկայական քարոզչական արշավ են սկսել արևմտյան երկրներում՝ նվիրված «Խոջալուի ցեղասպանության» 23-րդ տարելիցին: Եվ իրականում վիճակը բավական լուրջ է, քանի որ հարևանները հսկայական փողեր են ներդրել այդ գործի մեջ, և, ըստ իս, պետք է ինչ-որ կերպ հակաքայլեր ձեռնարկել: Միլանում, Բեռլինում և Եվրոպայի այլ քաղաքներում բուկլետներ են բաժանվում, ավտոբուսների, կանգառների, գովազդային հոլովակների վրա կարելի է տեսնել «Ջաստիս ֆոր Խոջալի» գրությունը: Արևմուտքի բնակիչը շատ էլ չգիտի, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչ պատճառով են պատերազմել, եղե՞լ է ցեղասպանություն, թե՞ ոչ: Նա տեսնում է այն, ինչ մատուցում են:
Սա էլ մի քանի նմուշ իրենց գործունեությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել