«Կենտրոնով» թնդում էր Աշոտ Բլեյանի «հայրենասիրությունը»։ Իր «բա՜րձր» իմացության կամ բարձր «իմացության» չափանիշներով դաս է տալիս հայոց ուսուցչությանը՝ «մայրենին առանց քերականության» սկզբունքով...
Տխմա՛ր փանջունի։
Զոռով իր մասին էլ հիշեցրեց։ 
Կրթության նախարարի պաշտոնակատար եղած ժամանակ Արամ Աբրահամյանի «Դեմ առ դեմ» հաղորդման հյուրն էր սա։ Երբ հայերենի վիճակից էր հարց տալիս լրագրողը, բացի այն, որ հայոց քերականությունը, ըստ դրա, հայոց լեզվի թշնամին է, հետևյալը հայտարարեց.
-Այսօր արդեն հայոց լեզուն պետական լեզու ա, և այլևս կարիք չկա, որ մեր երեխաները մայրենի լեզվի մասին բանաստեղծություններ սովորեն...
Մեր ցեղի երևի կես տոկոսն է, որ այդ կարգի ինքնասիրահարներից է բաղկացած, և մի՛շտ այս կես տոկոսն է իշխանական վերնախավում հայտնվում։ Հիմա է՛լ նույն վիճակն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել