«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը «1in.am»-ի «Ռեալպոլիտիկ» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցության հետ հետագա համագործակցության ոչ մի հիմք չի տեսնում, թե´ խորհրդարանում, թե´ խորհրդարանից դուրս...
Ինչպիսին կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխան հայտարարությունը. դժվար է ասել, բայց կարելի է կռահել...
Քաղաքական դաշտում հետաքրքիր իրողություն է ստեղծվել, Օսկանյանը զրկվում է անձեռնմխելիությունից, Ժառանգությունն ու Ազատ դեմոկրատները «ապահարզան» են հայտարարում, ԱԳՆ-ի շենքը վաճառվում է, Խաչիկյանը ձերբակալվում, ԲՀԿ-ն բոյկոտում է ու ցանկանում է չմեկնաբանվել, կառավարությունը սկսել է հակակոռուպցիոն գործողություների շարք (կարելի համարել ուշացած` Поезд давно ушел) և այլն...
Լավ ընդունենք, որ քաղաքական այս ցիկլում այսպիսի զարգացումներ են, բայց դրանից հասարակ քաղաքացուն ի՞նչ... վերջապես թե ընդդիմության թե իշխանության գործողությունները պետք է միտված լինեն ժողովրդի բարեկեցությունն ապահովելուն, այս քայլերի ու դրանց հետագա ծամծմելու գործընթացը բերում է խնդիրների լուծման փակուղու: 
Հ.Գ. Պետք է գործ անել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել