Haynews.am-ը գրում է․
Արաբալեզու «Ալսոմարիե նյուզ» կայքից տեղեկանում ենք, որ Իսլամական պետության ահաբեկիչները այսօր երեկոյան ինքնաշեն պայթուցիկներ են տեղադրել Բաղդադից ընդհամենը 90 կմ դեպի արևմուտք ընկած ալ-Ֆարուք մզկիթի տարածքում և հեռակառավող համակարգի միջոցով պայթեցրել այն՝ գրեթե ամբողջովին ավերելով կառույցը:
Աղբյուրը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտնել է, որ դա ալ-Անբար նահանգի հնագույն մզկիթներից մեկն է, որը կառուցվել է Օմար Իբն ալ Խատաբ խալիֆի օրոք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1424460316
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել