Երկար անքուն գիշերներից, մի քանի ամիս տանջանքներից, Ամերիկյան համալսարանի գրադարանում «փաստացի բնակվելուց» հետո շատ բարդ քննությունով ընդունվեցի Արդարադատության ակադեմիա... Հա, դա էն տեղն ա, որտեղ սովորելուց հետո դատավոր կամ դատախազ են դառնում... Շատերդ դրական կարծիք չունեք էս ոլորտների մասին, բայց թող ամեն մեկն իրեն հարց տա՝ ինքն անթերի ա՞ իր գործում։ Դրանք նենց բնագավառներ են, որ Հիսուսի առաքյալներն էլ ղեկավարեին, մեկ ա բողոքների պակաս չէր զգացվելու։ Հա, խնդիր չկա, կարելի ա մի տաս օրինակ բերել տարբեր գործերով, որ սրան էս արին, նրան էս արին, մի տաս հատ էլ ես կարամ բերեմ, հարց չկա... Սա կարելի ա համեմատել դարպասապահի գործի հետ, երբ խաղից հետո ոչ մեկ չի հիշում նրա տաս հատ սեյվը, բայց սաղ հիշում են մեկ անփույթ գոլն ու դժգոհում... Չեմ էլ ասում՝ խնդիրներ չկան, լիքն են, չնայած որ դրական փոփոխություններն, այնուամենայնիվ, առկա են, ով ինչ ուզում ա ասի... Նենց ա, որ ամեն մեկն արդարության կամ պետության զարգացման համար «իրա պայքարի» ձևն ունի... Սա էլ իմ ձևն ա՝ լինել այն փոփոխությունը, որը ես ինքս եմ ուզում տեսնել այդ կարևոր բնագավառներում... Ուզում եք փոփոխություններ, ուրիշներից բան մի պահանջեք, ինքներդ աշխատեք ձեզ վրա, դարձեք որոշում կայացնող մարդ ու հասեք ձեր ուզած փոփոխությանը... Եվ հիշեք՝ բոլոր անառիկ ամրոցները գրավում են ներսից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/grigor.amiryan.79/posts/897372996991709?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել