Նախապես ասեմ, որ իմ համար անընդունելի են ցանկացած զեղչային ակցիաներին զրկանքների գնով մասնակցելը՝ անկախ էն բանից, թե դրանք որ երկրում և որ ապրանքատեսակի համար է կազմակերպվում: Բայց, անկեղծ ասած, մի տեսակ չեմ հասկանում, որ մարդիկ էսպես ծայրաստիճան զարմացել են Երևան Մոլում տեղի ունեցած միջադեպով: Նման ակցիաներ ու նման խառնաշփոթ, հլը մի բան էլ ավելի, տեղի են ունենում աշխարհի յուրաքանչյուր զարգացած երկրում՝ նույն ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում Եվրոպական երկրներում: Էստեղ իմ կարծիքով զարմանալին ու նողկալին էն հանգամանք էր, որ երկիրը հասցնում են աղքատության եզրին ու հետո կազմակերպում են նման ակցիաներ: Կարծում եմ՝ հեչ կարիք չկա ժանտախտի ժամանակ հանրության համար էժանագին խնջույքներ կազմակերպել: Էս պարագայում ես էդքան ակցիայի մասնակիցներին չեմ մեղադրում, որքան կազմակերպիչներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/876927615705420?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել