Օրինակ՝ ես շատ կուրախանամ, եթե Սերժ Սարգսյանը որոշի ոչ քաղաքական էլեմենտներից մաքրել նաև սեփական դաշտը՝ ՀՀԿ-ն։ Ասենք, ի՞նչ վատ կլինի, եթե պատգամավորական մանդատներից հրաժարվեն Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը ու բազում նման այլ մարդիկ։
Թող գնան՝ հանգիստ իրենց բիզնեսներով կամ այլ բաներով զբաղվեն։ Մեկ է՝ նրանցից օրենսդրական ոչ մի արդյունք չենք տեսել ու չենք տեսնի։ Թող տեղը զիջեն երիտասարդ ու խելացի կադրերին։
Շատերն ինձ ասում են՝ նման բան չի լինի։ Ինչո՞ւ։
Դե, ասում են, իշխանությանը նման մարդիկ պետք են։ Հա, հասկանում ենք դառը իրականությունն ու նման մարդկանց դերը։ Թող էլի պետք լինեն, բայց առանց մանդատի ու քաղաքական կարգավիճակի։ Մեկ է՝ նրանց «պետք գալու» մեթոդները հեչ քաղաքական չեն։
Նաև ասում են, որ այդ մարդկանց մանդատը պետք է՝ պաշտպանված լինելու համար, ու եթե մանդատից զրկվեն՝ կկորցնեն վստահությունն ու հավատարմությունը իշխող վերնախավի նկատմամբ։
Սա էլ ճիշտ չի։ Որովհետև մանդատը ամենևին էլ պաշտպանություն չի ենթադրում։ Վերը նշվածներին ցանկության դեպքում ցանկացած պահի կարելի է մանդատից զրկել ու հարցերը լուծել։
Էնպես որ, ոնց գցում-բռնում եմ՝ ոչ քաղաքական էլեմնտներին ԱԺ-ում պահելու իմաստ չկա։ Էլ չեմ ասում, որ եթե օգուտ չլինի, գոնե ԱԺ գեղագիտական տեսքը դրանից կշահի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/537299616410993?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել