Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ դեսպանի չափազանց ակտիվությունն ուղակիորեն մեղմ ասած դուրս է դիվանագետին հարիր վարքագծից: Հարց է առաջանում, թե ինչ գործ ունի նա ներքաղաքական գնահատականներ տալ, քաղաքականացնել պրոցեսներ և ինչու չէ նաև կոչեր պարունակող (ոչ բաց կոնտեքստով) հայտարարություններով հանդերձ գալ:
Եթե ժամանակին ԱՄՆ դեսպանը հանդիպումներ էր ունենում ՀԱԿ-ի ներկայացուցիչների և նրա ղեկավարի հետ, ապա այժմ հանդիպումների վեկտորը փոխվել է: Քանի որ իմ խորին համոզմամբ այս երկիրը չի կարողանում հաշտվել այն գաղափարի հետ, որ չկարողացավ <<ժողովրդավարական հեղափոխություն>> անել Հայաստանում դեռ վադերի հեղափոխության և նարնջագույն հեղափոխության ժամանակահատվածում:
Իհարկե հիմա վստահ կարող եմ ասել, որ եթե ժամանակին նման հանդիպումների արդյունքում որոշակի քաղաքական ցնցումներ տեղի ունեցան, ապա հիմա դրանք ուղղակի հնարավորություն են տալու իշխանությանը քաղաքական գործիչների իրական դեմքերը տեսնել, քանի որ իշխանությունն ունի մեր ժողովդի վստահությունը…



