Hayeli.am-ը գրում է․
Մեկ գավաթ սուրճը կարող է արվեստի գլուխգործոց լինել: «Լատե արվեստը» սուրճ պատրաստելու ձև է, որի ժամանակ կաթի սերուցք են ավելացնում էսպրեսսոյի վրա ու հետաքրքիր նախշեր ու պատկերներ ստանում սուրճի մակերեսի փրփուրին:
Սուրճը՝ առանց հավելանյութերի, գրեթե առանց կալորիաների ըմպելիք է: 230 մգ սուրճը ընդամենը 2 կկլ է պարունակում, որոնք փոքր քանակությամբ սպիտակուցներից ու մոնո-ոչհագեցած յուղերից են:
Հավայիները ԱՄՆ միակ նահանգն է, որտեղ սուրճ է աճեցվում: Այն մասնավորապես աճեցվում է Հուալալայ և Մաունա Լոա կղզիներում: Այստեղ արտադրվող տեղական Կոնյա կոչվող սուրճը սուրճի աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերից է:
Գերմանացի հայտնի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթովենը սուրճի հետ կապված հետաքրքիր սովորություն ու տարվածություն ուներ և ամեն անգամ, պարտադիր, սուրճի 6 հատիկ էր օգտագործում իր համար մեկ գավաթ սուրճ պատրաստելու համար:
Սուրճի ծառերը 3-4 տարվա ընթացքում են հասունանում, սակայն դրանք 20-30 տարվա բերք են կրում իրենց վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ