Newsbook.am-ը գրում է․

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին շուտով կլքի իր զբաղեցրած պաշտոնը և կստանձնի ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը: Այս մասին գրում է Газета-ն՝ ամերիկյան լրատվամիջոցներին հղմամբ:

Նշվում է, որ Պսակիի պետդեպարդամենտի պաշտոնական ներկայցուցչի պաշտոնից մեկ այլ պաշտոնի անցնելը կապված է վերջինիս հղիության հետ: Իսկ Ջեն Պսակիի մայրանալուց հետո՝ հուլիսին, նրան կփոխարինի Էմի Բրանդջը:

Պսակին ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի հաղորդակցության և նախագահական ներքին կապերի պատասխանատուի պաշտոնը կստանձի ապրիլին: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ այս պաշտոնի նախկին աշխատակցի ամսական վարձատրությունը կազմում էր 172 հազար դոլար: ԱՄՆ նախագահ բարաք Օբաման Ջեն Պսակին «անփոխարինելի» աշխատակից է անվանել «Ես անվերապահորեն վստահում եմ Պսակիի և ուրախ եմ, որ վերջինս համաձայնել է աշխատել Սպիտակ տանը»,- ասել է ԱՄՆ նախագահը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել