Տեսնես երբևէ առաջին նախագահն ինքն իրեն հարց տվե՞լ է, թե ինչու նախկինում իր կողքին կանգնած բազմաթիվ մարդիկ չեն ուզում իր անունն անգամ լսել: Լավ կլինի, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր սրտի պարտքը համարի և ինքն իրեն մի հարց տա` ուր են իրեն հարգող և իր հետևից գնացող մարդիկ: Լավ կլինի, որ հետ նայի ու տեսնի, թե ուր են այն բազմաթիվ ընկերները, բարեկամները, մտերիմները, կուսակցության անդամները, իր հետ ժամանակին պայքարողները: Ես հասկանում եմ, որ այսօր և երբևէ նրան նման հարց չեն տվել, քանի որ նա իրեն վեր է պահել ամեն ինչից և ամենքից, բայց ժամանակն է, որ խոր ծերությունում նա հետ նայի և գեթ մեկ անգամ մտորի, թե ինչու այսօր այդ մարդիկ իր հետ չեն:
Հ.Գ. Իսկ այսօր այս մարդը դեռ խոսում է անարյուն բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից, երբ 2008թ-ին բազմաթիվ մարդկանց թողեց և հեռացավ, իսկ որոշ ժամանակ անց նախագահական ընտրություններին ծերացավ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=886804468006681&id=100000314094875&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել