Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության օրն է: Մեր սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովն այժմ վայելում է իր պետության հովանավորությունը և խաղաղ ապրում է Ադրբեջանում: Համոզված եմ, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը երեկ իր ասուլիսի ժամանակ, երբ հայկական կողմին հորդորում էր գթասիրտ լինել ու ասում էր, որ պետք է Արցախում գտնվող դիվերսանտներին հանձնել ազերական կողմին, գիտեր Գուրգեն Մարգարյանի մասին: Երևի նույն գթասրտությունից ելնելով, չէ՞, Հունգարիան Ռամիլին հանձնեց ազերներին: Երևի նույն մարդասիրության արդյունքն է, չէ՞, որ ԱՄՆ-ում դեռ մահապատիժը գործում է, ու սխալ մարդուն մահապատժի ենթարկելուց հետո նույն ձեր մարդասեր ԱՄՆ-ն ասում է. «Կներեք, սխալվել էինք»: Մարդասիրությունից խոսող ԱՄՆ-ն լավ կլինի՝ Իրաքը հիշի, մարդասիրության «բնօրրան» ԱՄՆ-ն մոռացել է իր կողմից կազմակերպված ողբերգական դեպքերը, հիմա եկել, Հայաստանում մարդասիրություն է պահանջում: Մարդասեր ԱՄՆ-ն չի դատապարտում 20-րդ դարի սկզբի անմեղ հայերի կոտորածն ու հիմա անմեղ պատանուն ու հայ սպային սպանած գիշատիչների հանդեպ ուզում է՝ մենք գթասիրտ լինենք: Պետք է տիկինն արդեն հասկացած լիներ, որ մենք գթասիրտ ենք, որովհետև այդ ստահակները դեռ կենդանի են:



