Քաղաքականության մեջ հասկացանք, որ տականքներ շատ կան, ու ամեն մեկն իր դիվիդենտի համար պատրաստ է ինքն իր գլխի վրայով թռչել։ Բայց երբ հարցը հասնում է մարդկային պարզ հարաբերություններին, պետք չի տականք լինել, պետք է սովորել մարսել ուրիշի երջանկությունը: Կանգնում են կողքիդ, ժպտում, ինչ-որ տեղ լավ բաներ ասում, բայց հոգու խորքում իրենք իրենց են ուտում ու այդ ամենն իրենց մեջ չեն կարողանում պահել։ ՖԲ-ում ֆեյք են դառնում ու անձնական հաղորդագրություններ ուղարկում, որի բովանդակության ու էության վրա իրականում թքած պետք է ունենալ: Դրանով, բացի վատ վերաբերմունքից, ուրիշ ոչնչի չեք արժանանալու ու չեք հասնելու։ Դա միանշանակ ընդունեք: Մարդիկ կարծում են, թե այնքան խելոք են, որ ոչ ոք չի հասկանա, թե ով կարող է նման քայլի գնալ: Ամեն ինչ մի օր պարզվում է, ու առաջ է գալիս սեփական բարոյականության խնդիրը։ Այդ ժամանակ հարց է առաջանում. ինչո՞ւ դուք նման քայլ արեցիք: Գնացեք, երջանիկ ու առողջ եղեք: Աստված պահապան բոլորին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել