Նոր գովազդից նոր բառեր կլսե՞նք...

Երեկ ԲՀԿ-ն հայտարարեց, որ հանրահավաք փետրվարի 20-ին չի լինի: Սա դրական քայլ է ապրիլի 24-ին ընդառաջ։ Մարտի 1-ին հանրահավաքին մասնակցելու կոչով հանդես եկավ ՀԱԿ-ը, որը ևս փաստացի հրաժարվեց փետրվարի 20-ի հանրահավաքից: Մարտի 1-ն էլ հիշատակի օր է, ու ակտիվ գործողություն հաստատ չի լինի: Հիմա մեր գերագույն նպատակը ՀԱՅ ազգի ցավոտ հարցերի բարձրացումն է միջազգային հարթակներում: Դե ինչ, հայ ժողովուրդ, գնացինք առաջ՝ մեր օրինական պահանջները հնչեցնելու և աշխարհին ասելու՝ եթե չդատապարտեք, չեք կարողանա կանխարգելել:

Շատ վաղուց խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ն ի վերջո կոալիցիա է կազմելու։ Արձանագրությունների ետ կանչվելուց հետո այդ խոսակցությունները թեժացան, իսկ երեկ լուր տարածվեց, որ հստակ առաջարկ է եղել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հարցով: Ըստ երևույթին, այդ կոալիցիան մեծ էական նշանակություն չի ունենա քաղաքական դաշտի համար, բայց առանց հետևանք մնալ էլ չի կարող:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, թե միտինգ է անելու: Րաֆֆու հանրահավաքները երևի միակն են, որտեղ բոլոր մասնակիցների անունները կարելի է հերթով ասել: Քանի՞ մարդ կլինի այդ հանրահավաքին։ Վստահ կարող եմ ասել՝ մի քանի։ Ըստ երևույթին, 200-ը չի գերազանցի: Ի՞նչ ճառ կասի Հովհաննիսյանը, նոր գովազդից մի նոր արտահայտություն կհիշի՞, թե՞ ինքը տեքստ կգրի: Րաֆֆի Հովհաննիսյան ջան, քեզ հարգում ենք, արի տենց բաներ մի արա էլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել