Թե Նուլանդն իրականում ինչու է եկել` հայտնի է միայն քիչ մարդկանց, իսկ մենք կարող ենք միայն գուշակությունների և երևացող ինֆորմացիայի հիման վրա վերլուծել: Նուլանդը երևացող երկու քայլ է կատարել` Ծիծեռնակաբերդ այցելություն և հանցագործ դիվերսանտների հանձնման մասին կոչ: Կարծես կարկանդակաբաժան տոտան որոշել է մեր մասով եղել և դաղել: Ծիծեռնակաբերդ այցելելով՝ նա կարծես ուզում է ցույց տալ, որ ԱՄՆ իր այցի տեսքով գոնե մասամբ ճանաչում է Ցեղասպանության փաստը. հայտնի փաստ է, որ երբ այցելում ենք ինչ-որ հուշակոթող, ուրեմն հարգում և ընդունում ենք այն, ինչ խորհրդանշում է այդ կոթողը: Այսինքն՝ կարելի է ընդունել, որ ԱՄՆ-ն ինչ-որ ակնկալիքով է Նուլանդին արտոնել այցելել Ծիծեռնակաբերդ, իսկ չստանալով ակնկալիքը` կհայտարարի, որ դա նրա մասնավոր որոշումն է եղել. առաջին դեպքը չէ: Երկրորդ ուշագրավ քայլն այն է, որ նա, իբրև մարդասիրական քայլ, կոչ է անում հանձնել Ադրբեջանին երկու դիվերսանտ-հանցագործներին: Ես չեմ ուզում գուշակել, թե ԱՄՆ-ն ինչ ակնկալիք ունի կամ ինչ մեսիջ է ուղարկում Նուլանդի` Ծիծեռնակաբերդ այցելելով, բայց որ դիվերսանտներին Ադրբեջան տանել և Հայաստանն ու հային չի կարող փչացնել, դա հաստատ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել