Րաֆֆի Հովհանիիսյանը, ինչպես միշտ, վերջինն է իմանում «միասնաբար» կայացված որոշումների արդյունքն ու հետևանքը։ Մարդն այդպես էլ չհասկացավ, որ ո՛չ Ծառուկյանը, ո՛չ էլ առավել ևս Տեր-Պետրոսյանն իր հետ քննարկելու ոչինչ չունեն։ Հետաքրքիր չէ այդ գործիչներին Րաֆֆիի կարծիքը։ Եվ անձը նույնպես։ Այնքան, որ անգամ հրապարակայնորեն են արհամարհում նրան։
Արդյունքում այնպես ստացվեց, որ հիմա Հովհաննիսյանի մասին քաղաքական միջավայրում խոսում են ոչ թե իբրև կուսակցության ղեկավարի, այլ անինքնասեր անհատի մասին։ Ու հիմա քաղաքական բոլոր տիպի սկզբունքներից զուրկ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է սկզբունքայնություն ցուցադրել և Ազատության հրապարակում սեփական ուժերով հանրահավաք անցկացնել։ Արդյունքում ստացվելու է նույն խեղկատակությունը։ Այդ մարդն այդպես էլ չհասկացավ, որ իրեն անգամ սեփական կուսակիցներն են լքել։ Էլ ի՞նչ հույսով է հանրահավաք ուզում անցկացնել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/1773307252893854
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել