Slaq.am-ը գրում է․
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված սպանդի կապակցությամբ, որի զոհ են դարձել քսանմեկ անմեղ քրիստոնյա եգիպտացիներ, տեղեկացնում է, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Վշտի և կորստի այս ծանր պահին անկեղծ զորակցություն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է ռասայական, կրոնական և անհանդուրժողականության այլ դրսևորումների հողի վրա կատարվող ահաբեկչության որևէ գործողություն և վերահաստատում իր հանձնառությունը՝ շարունակելու գործուն աջակցություն ցուցաբերել միջազգային հանրությանն այս չարիքի դեմ պայքարում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:



